Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Տեխնոլոգիայի մատչելիության ապահովում և տեխնոլոգիայի տրամադրում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ընդունելով, որ տեխնոլոգիան իր մեջ ներառում է նաև կենսատեխնոլոգիան, և որ տեխնոլոգիայի մատչելիությունն ու դրա փոխանակումը Պայմանավորվող կողմերի միջև սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման կարևոր տարրերն են հանդիսանում, պարտավորվում է, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, այլ Պայմանավորվող կողմերին տրամադրել այնպիսի տեխնոլոգիաներ կամ դյուրին դարձնել այնպիսի տեխնոլոգիաների մատչելիությունը, որոնք կապված են կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման հետ կամ ենթադրում են գենետիկական պաշարների օգտագործում և վնաս չեն պատճառում շրջակա միջավայրին, ինչպես նաև նրանց այդպիսի տեխնոլոգիաների փոխանցումը:

2. 1-ին կետում նշված տեխնոլոգիայի մատչելիությունը և դրա տրամադրումը զարգացող երկրներին ապահովվում և/կամ հեշտացվում է արդար և առավել բարենպաստ պայմաններով, այդ թվում` համապատասխան փոխադարձ պայմանավորվածության դեպքում` կոնցեսիոնալ և արտոնյալ պայմաններով և, անհրաժեշտության դեպքում, 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան մշակված ֆինանսական մեխանիզմի միջոցով: Արտոնագրերով կամ մտավոր սեփականության իրավունքի այլ նորմերով կարգավորվող տեխնոլոգիաների դեպքում այդ մատչելիությունն ու տրամադրումն ապահովվում են այնպիսի պայմաններով, որոնք հաշվի են առնում մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և համապատասխանում են այդ պաշտպանության պահանջներին: Սույն կետի դրույթները կիրառվում են ստորև շարադրված 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին համապատասխան:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ է ձեռնարկում, որպեսզի գենետիկական պաշարներ տրամադրող Պայմանավորվող կողմերի, հատկապես զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի համար փոխադարձ համաձայնեցված պայմաններով ապահովվի այդպիսի պաշարներ օգտագործող տեխնոլոգիաների մատչելիությունը և այդ տեխնոլոգիաների տրամադրումը` ներառյալ արտոնագրերով կամ մտավոր սեփականության այլ իրավունքներով պաշտպանված տեխնոլոգիաները` 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթներին, միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև ստորև շարադրված 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մասնավոր սեկտորի օժանդակում է վերոնշյալ 1-ին կետում նշված տեխնոլոգիաների մատչելիությունը, համատեղ զարգացումը և փոխանցումը` ի շահ զարգացող երկրների կառավարական հաստատությունների և մասնավոր սեկտորի, և այդ առնչությամբ կկատարի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում ներառված պարտավորությունները:

5. Պայմանավորվող կողմերը, ընդունելով, որ արտոնագրերը և մտավոր սեփականության այլ իրավունքները կարող են ազդեցություն գործել սույն Կոնվենցիայի կիրառման վրա, համագործակցում են այդ ոլորտում` ղեկավարվելով ազգային օրենդրությամբ և միջազգային իրավունքի նորմերով, որպեսզի ապահովեն, որ այդ իրավունքները նպաստեն և չհակասեն դրա նպատակներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։