Հոդված 27
Հոդված 27
Վեճերի կարգավորում
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման շուրջ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճի դեպքում Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով:
2. Եթե շահագրգիռ Կողմերին չի հաջողվում համաձայնության գալ բանակցությունների միջոցով, ապա նրանք կարող են համատեղ ապավինել երրորդ Կողմի ծառայություններին կամ այդ Կողմին դիմել` միջնորդի դերում հանդես գալու խնդրանքով:
3. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած պահի, պետությունը կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող է ավանդապահին գրավոր դիմում ուղղել այն մասին, որ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետին համապատասխան չկարգավորված վեճի առնչությամբ ինքը որպես պարտադիր է ճանաչում վեճի կարգավորման ստորև նշված եղանակներից մեկը կամ երկուսը.
ա/ իրավարարական ընթացակարգ 2-րդ Հավելվածի 1-ին մասով սահմանված կարգով,
բ/ վեճի հանձնում Միջազգային դատարան:
4. Եթե Կողմերը, սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, չեն ընդունում միևնույն ընթացակարգը կամ ընթացակարգերից որևէ մեկը, ապա վեճը փոխանցվում է հաշտեցման 2-րդ Հավելվածի 2-րդ մասով սահմանված կարգով, եթե Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:
5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած արձանագրության նկատմամբ, եթե այդ արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ: