Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Կենսատեխնոլոգիայի կիրառում և դրա հետ կապված օգուտների բաշխում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ է ձեռնարկում կենսատեխնոլոգիական հետազոտությունների հետ կապված գործունեության մեջ այն Պայմանավորվող կողմերի, հատկապես զարգացող երկրների արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար, որոնք գենետիկական պաշարներ են տրամադրում այդպիսի հետազոտությունների համար և, երբ դա հնարավոր է, այդպիսի Պայմանավորվող կողմերի տարածքում:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Պայմանավորվող կողմերի, հատկապես զարգացող երկրների համար արդար և հավասար հիմունքներով այդ Պայմանավորվող կողմերի տրամադրած գենետիկական պաշարների վրա հիմնված կենսատեխնոլոգիաների կիրառումից բխող արդյունքների և օգուտների արտոնյալ մատչելիության ապահովմանը նպաստելու համար:

3. Կողմերը քննարկում են արձանագրության տեսքով պարտադիր պայմանների ընդունումը և դրա անհրաժեշտությունը, որով կսահմանվեն համապատասխան ընթացակարգերը` ներառյալ, մասնավորապես, նախնական համաձայնեցված պայմանավորվածությունը, կենսատեխնոլոգիայի արդյունք հանդիսացող ցանկացած այնպիսի փոփոխված կենդանի օրգանիզմի անվտանգ փոխանցման, օգտագործման և կիրառման վերաբերյալ, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման վրա:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ուղղակիորեն կամ համապատասխան պահանջ ներկայացնելով իր իրավազորության ներքո գտնվող և սույն հոդվածի 3-րդ կետում նշված` օրգանիզմներ տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձին, տրամադրում է ցանկացած առկա տեղեկություն այդ Պայմանավորվող կողմից սահմանված` այդպիսի օրգանիզմների օգտագործման կանոնների և անվտանգության պահանջների վերաբերյալ, ինչպես նաև հայտնում է ցանկացած առկա տեղեկություն համապատասխան օրգանիզմների վնասակար ազդեցության մասին այդպիսի օրգանիզմներ ներմուծող Պայմանավորվող կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։