Հոդված 31
Հոդված 31
Ձայնի իրավունք
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի` յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները իրենց իրավասության ներքո գտնվող հարցերին առնչվող քվեարկությանը մասնակցում են սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին հավասար ձայներով: Այդպիսի կազմակերպությունը չի օգտվում իր ձայնի իրավունքից, եթե այդ իրավունքից օգտվում է իր անդամ պետություններից որևէ մեկը և հակառակը: