Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին երեսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

2. Ցանկացած արձանագրություն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տվյալ արձանագրությամբ սահմանված քանակության փաստաթղթերը ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

3. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին երեսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ Պայմանավորվող կողմի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

4. Ցանկացած արձանագրություն, եթե դրանով այլ կերպ նախատեսված չէ, այն Պայմանավորվող կողմի համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է այդ արձանագրությունը կամ միանում է դրան 2-րդ կետին համապատասխան վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո, ուժի մեջ է մտնում այդ Պայմանավորվող կողմի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը կամ տվյալ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը` կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է ավելի ուշ գալիս:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ոչ մի փաստաթուղթ չի դիտարկվում որպես այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերը լրացնող փաստաթուղթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։