Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Իրավազորության շրջանակները

Այլ պետությունների իրավունքների պահպանման պայմանով և բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Կոնվենցիայով բացահայտորեն այլ կերպ է նախատեսված, սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նկատմամբ.

ա/ կենսաբանական բազմազանության բաղադրիչների դեպքում` տվյալ Կողմի ազգային իրավազորության շրջանակներում,

բ/ տվյալ Կողմի իրավազորության կամ հսկողության ներքո իրականացվող գործընթացների դեպքում` անկախ դրանց հետևանքների առաջացման վայրից` ինչպես նրա ազգային իրավազորության շրջանակներում, այնպես էլ դրանցից դուրս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։