Հոդված 30
Հոդված 30
Կոնվենցիայի հավելվածների ընդունումը և դրանցում փոփոխությունների և լրացումների կատարում
1. Սույն Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության հավելվածները հանդիսանում են Կոնվենցիայի կամ այդ արձանագրության անբաժանելի մասը և, եթե ուղղակիորեն այլ կերպ նախատեսված չէ, Կոնվենցիային կամ արձանագրությանը կատարվող ցանկացած հղում միաժամանակ հղում է հանդիսանում դրանց ցանկացած հավելվածին: Այդպիսի հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերով:
2. Բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ արձանագրությամբ դրա հավելվածների վերաբերյալ այլ կերպ է նախատեսված, սույն Կոնվենցիայի կամ որևէ արձանագրության լրացուցիչ հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար նախատեսված են հետևյալ ընթացակարգերը.
ա/ սույն Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության հավելվածներն առաջարկվում և ընդունվում են 29-րդ հոդվածով սահմանված կարգով,
բ/ որևէ Կողմ, որը չի կարող ընդունել սույն Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության լրացուցիչ հավելվածը, այդ մասին գրավոր ծանուցում է ավանդապահին` վերջինիս կողմից այդ հավելվածն ընդունելու մասին տեղեկացվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Ավանդապահն անհապաղ տեղեկացնում է բոլոր Կողմերին ցանկացած այդպիսի ծանուցում ստանալու մասին: Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահի հետ վերցնել առարկելու մասին իր հայտարարությունը, ինչից հետո հավելվածը, «գ» ենթակետին համապատասխան, ուժի մեջ է մտնում տվյալ Կողմի համար,
գ/ ավանդապահի` ընդունման մասին հայտնելու պահից մեկ տարին լրանալուն պես հավելվածն ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրության բոլոր այն Կողմերի համար, որոնք, «բ» ենթակետին համապատասխան, ծանուցում չեն ուղղել:
3. Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության հավելվածներում փոփոխությունների և լրացումների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կատարվում է նույն կարգով, որը սահմանված է Կոնվենցիայի կամ ցանկացած արձանագրության հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար:
4. Եթե լրացուցիչ հավելվածի կամ հավելվածի փոփոխության ընդունումը կապված է սույն Կոնվենցիայում կամ ցանկացած արձանագրության մեջ փոփոխություն կատարելու հետ, ապա այդպիսի լրացուցիչ հավելվածը կամ փոփոխությունն ուժի մեջ են մտնում միմիայն Կոնվենցիայում կամ համապատասխան արձանագրության մեջ կատարված համապատասխան փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո: