Հոդված 24
Հոդված 24
Քարտուղարություն
1. Սույնով հիմնադրվում է քարտուղարություն: Նրա գործառույթներն են.
ա/ 23-րդ հոդվածին համապատասխան անցկացվող Կողմերի խորհրդաժողովի նիստերի կազմակերպումը և սպասարկումը,
բ/ ցանկացած արձանագրությամբ իր համար սահմանված պարտականությունների կատարումը,
գ/ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան` իր գործառույթների կատարման վերաբերյալ զեկույցների պատրաստումը և դրանց ներկայացումը Կողմերի խորհրդաժողովին,
դ/ այլ համապատասխան միջազգային մարմինների հետ փոխգործակցության համակարգումը, մասնավորապես, այնպիսի վարչական և պայմանագրային պայմանավորվածությունների ձեռքբերումը, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ կատարման համար,
ե/ այլ գործառույթների կատարումը, որոնք կարող են սահմանվել Կողմերի խորհրդաժողովի կողմից:
2. Քարտուղարությունը նշանակվում է Կողմերի խորհրդաժողովի կողմից` նրա առաջին նիստին, այն գործող իրավասու միջազգային կազմակերպությունների թվից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել կատարել քարտուղարական գործառույթները` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան: