Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Գիտատեխնիկական համագործակցություն

1. Պայմանավորվող կողմերը նպաստում են միջազգային գիտատեխնիկական համագործակցությանը կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման ոլորտում անհրաժեշտության դեպքում համապատասխան միջազգային և ազգային հաստատությունների միջոցով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նպաստում է այլ Պայմանավորվող կողմերի, հատկապես զարգացող երկրների հետ գիտատեխնիկական համագործակցությանը սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտում, մասնավորապես, ազգային քաղաքականության մշակման և իրագործման միջոցով: Այդպիսի համագործակցությանն օժանդակելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարդկային ռեսուրսների զարգացման և համապատասխան հաստատությունների ստեղծման միջոցով ազգային կարողությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը:

3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին նախանշում է գիտատեխնիկական համագործակցության խթանման և խրախուսման նպատակով միջնորդական մեխանիզմի մշակման ուղիները:

4. Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության և քաղաքականության համաձայն, խրախուսում և մշակում են համագործակցության մեթոդներ տեխնոլոգիաների ստեղծման և օգտագործման ոլորտում, ներառյալ տեղական և ավանդական տեխնոլոգիաները, սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերն օժանդակում են նաև կադրերի ուսուցման և մասնագետների փոխանակման ոլորտում համագործակցությանը:

5. Պայմանավորվող կողմերը փոխադարձ պայմանավորվածության հիման վրա օժանդակում են սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխանող համատեղ գիտատեխնիկական ծրագրեր և տեխնոլոգիաներ մշակող համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։