Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Ազդեցության գնահատում և անբարենպաստ ազդեցության նվազեցում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է.

ա/ համապատասխան ընթացակարգեր է ներդնում, որոնց համաձայն` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում է պահանջվում իր կողմից նախատեսվող ծրագրերի նկատմամբ, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա` այդպիսի ազդեցության հետևանքները կանխատեսելու և նվազեցնելու նպատակով, և, նպատակահարմարության դեպքում, ապահովում է այդպիսի ընթացակարգերի իրականացմանը հանրության մասնակցության հնարավորությունը,

բ/ համապատասխան միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար իր կողմից իրականացվող այն ծրագրերի և քաղաքականության էկոլոգիական հետևանքների հաշվի առնելը, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա,

գ/ փոխադարձ հիմունքներով` նպաստում է տեղեկատվության փոխանակմանը կամ խորհրդակցությունների անցկացման` իր իրավազորության կամ հսկողության ներքո իրականացվող գործունեության վերաբերյալ, որը կարող է զգալի բացասական ազդեցություն գործել այլ պետությունների կամ ազգային իրավազորության սահմաններից դուրս գտնվող տարածքների կենսաբանական բազմազանության վրա` համապատասխան դեպքերում երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագրերի կնքումը խրախուսելու միջոցով,

դ/ այլ պետությունների իրավազորության ներքո գտնվող շրջաններում կամ իր ազգային իրավազորությունից դուրս գտնվող տարածքում կենսաբանական բազմազանության համար անխուսափելի կամ լուրջ վտանգի կամ դրան վնաս հասցնելու դեպքում, եթե դրանց աղբյուրները գտնվում են իր իրավազորության կամ հսկողության ներքո, անհապաղ տեղեկացնում է այն պետություններին, որոնք կարող են տուժել այդ վտանգից կամ վնասից, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում այդպիսի վտանգի կամ վնասի կանխման կամ նվազեցման համար, և

ե/ օժանդակում է ազգային մակարդակի վրա իրականացվող միջոցառումների անցկացմանը կենսաբանական բազմազանության համար լուրջ և անխուսափելի վտանգ ներկայացնող բնական կամ այլ պատճառներով առաջացած գործընթացներին կամ իրադարձություններին արագ արձագանքման անհրաժեշտության դեպքում և խրախուսում է ազգային մակարդակի վրա ձեռնարկվող այդպիսի ջանքերը լրացնող միջազգային համագործակցությունը և, երբ դա նպատակահարմար է և համաձայնեցված է շահագրգիռ պետությունների կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների հետ, մշակում է համատեղ պլաններ արտակարգ իրավիճակների համար:

2. Կողմերի Խորհրդաժողովը անցկացվող հետազոտությունների հիման վրա քննարկում է պատասխանատվության և իրավիճակի կարգավորման հարցը` ներառյալ վերականգնողական աշխատանքները և կենսաբանական բազմազանությանը հասցվող վնասների փոխհատուցումը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի պատասխանատվությունը զուտ ներքին կարգավորման ենթակա հարց է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։