Հոդված 10
Հոդված 10
Կենսաբանական բազմազանության բաղադրիչների կայուն շահագործում
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է.
ա/ նախատեսում է կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման հարցերի քննարկումը ազգային մակարդակի վրա որոշումներ կայացնելու գործընթացների շրջանակներում,
բ/ միջոցներ է ձեռնարկում կենսաբանական պաշարների շահագործման ոլորտում` կենսաբանական բազմազանության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով,
գ/ պաշտպանում և խրախուսում է կենսաբանական պաշարների շահագործման ավանդական եղանակները` պահպանման կամ կայուն շահագործման պահանջների հետ համատեղելի մշակութային ավանդույթներին համապատասխան,
դ/ օժանդակություն է ցուցաբերում տեղական բնակչությանը վերականգնողական աշխատանքների իրականացման գործում տուժած շրջաններում, որտեղ տեղի է ունեցել կենսաբանական բազմազանության կրճատում, և
ե/ խրախուսում է իր պետության պետական և մասնավոր սեկտորի համագործակցությունը կենսաբանական պաշարների կայուն շահագործման մեթոդների մշակման ոլորտում: