Հոդված 12
Հոդված 12
Հետազոտություններ և ուսուցում
Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով զարգացող երկրների հատուկ կարիքները.
ա/ մշակում և իրականացնում են գիտատեխնիկական կրթության և ուսուցման ծրագրեր կենսաբանական բազմազանության և դրա բաղադրիչների հատկանշման, պահպանման և կայուն շահագործմանն ուղղված միջոցների իրականացման համար և օժանդակություն են ցուցաբերում այդպիսի կրթությանը և ուսուցմանը զարգացող երկրների հատուկ կարիքների բավարարման նպատակով,
բ/ խրախուսում և խթանում են կենսաբանական բազմազանության պահպանմանն ու կայուն շահագործմանը նպաստող հետազոտություններին հատկապես զարգացող երկրներում, մասնավորապես, գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի առաջարկությունների հիման վրա ընդունվող` Կողմերի Խորհրդաժողովի որոշումներին համապատասխան, և
գ/ 16-րդ, 18-րդ և 20-րդ հոդվածների դրույթներին համապատասխան` խրախուսում են կենսաբանական բազմազանության հետազոտությունների և կենսաբանական պաշարների պահպանման և կայուն շահագործման մեթոդների մշակման ընթացքում ստացված գիտական արդյունքների օգտագործմանն ու համագործակցում են այդ արդյունքների օգտագործման ոլորտում: