Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Գենետիկական պաշարների մատչելիությունը

1. Ճանաչելով սեփական բնական պաշարների նկատմամբ պետությունների ինքնիշխան իրավունքը` գենետիկական պաշարների մատչելիությունը որոշելու իրավունքը պատկանում է ազգային կառավարություններին և կարգավորվում է ազգային օրենսդրությամբ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձգտում է պայմաններ ստեղծել գենետիկական պաշարների մատչելիությունը ավելի դյուրին դարձնելու համար` այլ Պայմանավորվող կողմերի կողմից էկոլոգիապես անվտանգ օգտագործման նպատակով, և չկիրառել սույն Կոնվենցիայի նպատակներին հակասող սահմանափակումներ:

3. Սույն Կոնվենցիայի իմաստով սույն հոդվածում, ինչպես նաև 16-րդ և 19-րդ հոդվածներում նշված` Պայմանավորվող կողմից տրամադրվող գենետիկական պաշարներին են դասվում միայն այն պաշարները, որոնք տրամադրվել են այդպիսի պաշարների ծագման երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերից կամ այնպիսի Կողմերից, որոնք այդ գենետիկական պաշարներն ստացել են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

4. Տրամադրման դեպքում մատչելիությունն ապահովվում է փոխադարձ համաձայնեցված պայմաններով և կարգավորվում է սույն հոդվածի դրույթներով:

5. Գենետիկական պաշարների մատչելիությունը տրամադրվում է այդպիսի պաշարներ տրամադրող Պայմանավորվող կողմի նախնական հիմնավորված համաձայնության հիման վրա, եթե այդ Կողմը այլ կերպ չի որոշում:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձգտում է մշակել և իրականացնել այլ Պայմանավորվող կողմերի տրամադրած գենետիկական պաշարների վրա հիմնված գիտական հետազոտություններ այդ Կողմերի լիարժեք մասնակցությամբ և, երբ դա հնարավոր է, այդ Պայմանավորվող կողմերի տարածքում:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ է ձեռնարկում 16-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան և, անհրաժեշտության դեպքում, 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան մշակված ֆինանսական մեխանիզմի միջոցով` հետազոտությունների և մշակումների արդյունքների, ինչպես նաև Պայմանավորվող կողմի հետ միասին այդ Կողմից տրամադրվող գենետիկական պաշարների առևտրային և այլ նպատակներով օգտագործման արդյունքում առաջացած օգուտների արդար և հավասար հիմունքներով համատեղ օգտագործման նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։