Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Տեղեկատվության փոխանակում

1. Պայմանավորվող կողմերն օժանդակում են կենսաբանական բազմազանության պահպանմանն ու կայուն շահագործմանը վերաբերող` ցանկացած հանրամատչելի աղբյուրից ստացված տեղեկատվության փոխանակմանը` հաշվի առնելով զարգացող երկրների հատուկ կարիքները:

2. Տեղեկատվության այդպիսի փոխանակումը ներառում է տեխնիկական, գիտական և սոցիալ-տնտեսական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև ուսումնական և հետազոտական ծրագրերի մասին տեղեկատվության, հատուկ գիտելիքների, զուտ տեղական և ավանդական գիտելիքների և 16-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեխնոլոգիաների հետ համակցված այդպիսի գիտելիքների փոխանակումը: Բացի այդ, այն նաև համապատասխան դեպքերում ներառում է տեղեկատվության հայրենադարձումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։