Հոդված 25
Հոդված 25
Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմին
1. Սույնով հիմնադրվում է գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվություն տրամադրող օժանդակ մարմին, որի նպատակը Կողմերի խորհրդաժողովին և, անհրաժեշտության դեպքում, նրա այլ օժանդակ մարմիններին սույն Կոնվենցիայի իրագործման վերաբերյալ ժամանակին խորհրդատվություն տրամադրելն է: Այս մարմինը բաց է բոլոր Կողմերի մասնակցության համար և կրում է բազմաճյուղ բնույթ: Այն կազմվում է գիտության համապատասխան ճյուղի գծով մասնագիտացված կառավարությունների ներկայացուցիչներից: Այն պարբերաբար զեկույցներ է ներկայացնում Կողմերի խորհրդաժողովին իր գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ:
2. Ղեկավարվելով Կողմերի խորհրդաժողովի կողմից սահմանված սկզբունքներով և դրանց համապատասխան, ինչպես նաև Կողմերի խորհրդաժողովի հանձնարարությամբ` այդ մարմինը.
ա/ տալիս է կենսաբանական բազմազանության կարգավիճակի գիտական և տեխնիկական գնահատականները,
բ/ պատրաստում է սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ձեռնարկված տարբեր միջոցների հետևանքների գիտական և տեխնիկական գնահատականները,
գ/ հատկանշում է նոր, արդյունավետ, առավել արդիական և «նոու-հաու» տեխնոլոգիաներ կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման ոլորտում և առաջարկություններ է ներկայացնում այդպիսի տեխնոլոգիաների մշակումը խթանելու ուղիների և եղանակների, ինչպես նաև/կամ դրանց չտրամադրման վերաբերյալ,
դ/ խորհրդատվություն է տրամադրում կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման հետ կապված հետազոտությունների և մշակումների ոլորտում գիտական ծրագրերի և միջազգային համագործակցության վերաբերյալ,
ե/ պատասխանում է գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական և մեթոդաբանական բնույթի հարցերին, որոնք կարող են դրան ուղղվել Կողմերի խորհրդաժողովի և վերջինիս օժանդակ մարմինների կողմից:
3. Մարմնի գործառույթները, գործունեության ոլորտը, բնույթը և գործելակերպը կարող են հետագայում լրացվել Կողմերի խորհրդաժողովի կողմից: