Հոդված 29
Հոդված 29
Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելը
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում կատարել փոփոխություններ և լրացումներ: Արձանագրության ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ և լրացումներ կատարել այդ արձանագրության մեջ:
2. Սույն Կոնվենցիայում փոփոխությունները և լրացումներն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի նիստում: Ցանկացած արձանագրության մեջ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են համապատասխան արձանագրության Կողմերի ժողովում: Քարտուղարությունը սույն Կոնվենցիայում կամ որևէ արձանագրության մեջ, եթե այդ արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ, ցանկացած առաջարկվող փոփոխության տեքստ քննարկվող փաստաթղթի Կողմերին է ուղարկվում դրա հաստատման նիստից առնվազն վեց ամիս առաջ: Քարտուղարությունը առաջարկվող փոփոխությունների տեքստերը փոխանցում է նաև Կոնվենցիան ստորագրած Կողմերին` ի գիտություն:
3. Կողմերը ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Կոնվենցիայում կամ արձանագրության մեջ ցանկացած առաջարկվող փոփոխություն կամ լրացում ընդունվի փոխադարձ համաձայնությամբ: Եթե փոխադարձ համաձայնության ձեռքբերմանն ուղղված բոլոր ջանքերը սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է տվյալ նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող` տվյալ փաստաթղթի Կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ և ավանդապահի կողմից ուղարկվում է բոլոր Կողմերին` վավերացման, ընդունման կամ հաստատման համար:
4. Ավանդապահը գրավոր ծանուցվում է փոփոխությունների և լրացումների վավերացման, ընդունման կամ հաստատման մասին: 3-րդ կետի համաձայն ընդունված փոփոխություններն ու լրացումները դրանք ընդունած Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից սույն Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրության Կողմերի, եթե տվյալ արձանագրությամբ այլ կերպ նախատեսված չէ, առնվազն երկու երրորդի կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ստանալու պահից իննսուներորդ օրը: Դրանից հետո ցանկացած այլ Կողմի համար փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում այդ Կողմից` նշված փոփոխությունը և վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
5. Սույն հոդվածի իմաստով «ներկա գտնվող և քվերակությանը մասնակցող կողմեր են» համարվում ներկա գտնվող և «կողմ» կամ «դեմ» քվեարկած Կողմերը: