Հոդված 34
Հոդված 34
Վավերացում, ընդունում կամ հաստատում
1. Սույն Կոնվենցիան և ցանկացած արձանագրությունը ենթակա են վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Վերը շարադրված 1-ին կետում նշված ցանկացած կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով կամ ցանկացած արձանագրությամբ նախատեսված բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետություններ նույնպես հանդիսանում են սույն Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրության Կողմեր, այդ կազմակերպությունը և դրա անդամ պետությունները որոշում են ընդունում սույն Կոնվենցիայով կամ այդ արձանագրությամբ նախատեսված իրենց պարտավորությունների կատարման հետ կապված համապատասխան պարտականությունների վերաբերյալ: Նման դեպքերում ինչպես այդ կազմակերպությունն, այդպես էլ դրա անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով կամ համապատասխան արձանագրությամբ սահմանված իրավունքներից:
3. Վավերացման, ընդունման կամ հաստատման իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կամ համապատասխան արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին անհապաղ տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին: