Անցնել բովանդակությանը

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35

Սույն Կոնվենցիային միանալը

1. Պետությունները և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները կարող են միանալ սույն Կոնվենցիային և դրա ցանկացած արձանագրությանը Կոնվենցիան կամ համապատասխան արձանագրությունը ստորագրման համար փակվելու օրվանից: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:

2. Միանալու մասին իրենց փաստաթղթերում վերը շարադրված 1-ին կետում նշված կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կամ համապատասխան արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին անհապաղ տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:

3. 34-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են նաև տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների նկատմամբ, որոնք միանում են սույն Կոնվենցիային կամ դրա որևէ արձանագրությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։