Հոդված 6
Հոդված 6
Պահպանմանն ու կայուն զարգացմանն ուղղված ընդհանուր բնույթի միջոցներ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր հատուկ պայմաններին և կարողություններին համապատասխան.
ա/ մշակում է կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման ազգային ռազմավարություն, պլաններ և ծրագրեր կամ այդ նպատակով համապատասխան փոփոխություններ է կատարում գործող ռազմավարությունում, պլաններում կամ ծրագրերում, որոնք, մասնավորապես, արտացոլում են սույն Կոնվենցիայի համաձայն տվյալ Պայմանավորվող կողմին առնչվող միջոցները, և
բ/ որքանով դա հնարավոր կամ նպատակահարմար է, կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման միջոցներ է նախատեսում համապատասխան ճյուղային կամ միջճյուղային պլաններում, ծրագրերում և քաղաքականության մեջ: