Հոդված 7
Հոդված 7
Հատկանշում և մոնիտորինգ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է, մասնավորապես, 8-րդ և 10-րդ հոդվածների նպատակների համար.
ա/ հատկանշում է կենսաբանական բազմազանության այն բաղադրիչները, որոնք կենսական նշանակություն ունեն դրա պահպանման և կայուն շահագործման համար` հաշվի առնելով 1-ին Հավելվածում բերված կատեգորիաների կողմնորոշիչ ցանկը,
բ/ նմուշառման և այլ մեթոդների օգնությամբ իրականացնում է «ա» ենթակետով սահմանված կենսաբանական բազմազանության բաղադրիչների մոնիտորինգ` հատկապես կարևորելով այն բաղադրիչները, որոնք պահպանման անհապաղ միջոցներ են պահանջում, ինչպես նաև նրանք, որոնք առավել լայն հնարավորություններ են ստեղծում կայուն շահագործման համար,
գ/ հատկանշում է այն գործընթացները և գործունեության տեսակները, որոնք զգալի անբարենպաստ ազդեցություն են գործում կամ կարող են նման ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն շահագործման վրա, և նմուշառման ու այլ մեթոդների օգնությամբ իրականացնում է դրանց հետևանքների մոնիտորինգ, և
դ/ տարբեր մեխանիզմների օգնությամբ հավաքում և համակարգում է «ա», «բ» և «գ» ենթակետերին համապատասխան իրականացված` հատկանշման և մոնիտորինգի միջոցառումների արդյունքում ստացված տվյալները: