Հոդված 9
Հոդված 9
Պահպանություն տեղերից դուրս
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է, և, առաջին հերթին, ի լրումն տեղերում պահպանման ապահովմանն ուղղված միջոցների.
ա/ միջոցներ է ձեռնարկում տեղերից դուրս կենսաբանական բազմազանության բաղադրիչների պահպանման համար` նախապատվություն տալով այդ բաղադրիչների ծագման երկրին,
բ/ ստեղծում և պահպանում է պայմաններ տեղերից դուրս բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների պահպանման և ուսումնասիրության համար` նախապատվություն տալով գենետիկական պաշարների ծագման երկրին,
գ/ միջոցներ է ձեռնարկում վտանգված տեսակների վերականգնման և վերակենդանացման համար և, համապատասխան պայմանների առկայության դեպքում, դրանց բնակության բնական միջավայրերում դրանց վերաբնակեցման համար,
դ/ կանոնակարգում և կառավարում է բնակության բնական միջավայրերի տեղերից դուրս պահպանման նպատակով կենսաբանական պաշարների հավաքումը, որպեսզի վտանգ չառաջանա տեղերում էկոհամակարգերի և տեսակների պոպուլյացիաների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղերից դուրս պահանջվում է հատուկ ժամանակավոր միջոցներ ձեռնարկել` «գ» ենթակետին համապատասխան,
ե/ համագործակցում է «ա»-«դ» կետերով սահմանված տեղերից դուրս պահպանման միջոցների իրականացման նպատակով ֆինանսական և այլ օժանդակության ցուցաբերման, ինչպես նաև զարգացող երկրներում տեղերից դուրս պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և պահպանման ոլորտում: