Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸԳլուխ 32 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 162. Հանձնաժողովների գործունեության ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 162. Հանձնաժողովների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմը Ազգային ժողովի հանձնաժողովներին ապահովում է նրանց գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Մշտական հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործում է մշտական հանձնաժողովի աշխատակարգով և Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

3. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) և մեկ գործավար (օգնական): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ համակարգող փորձագետը և մյուս փորձագետները (մասնագետները) քաղաքացիական ծառայողներ են: Մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

4. Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

5. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև քննիչ հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են համապատասխան հանձնաժողովի անդամների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները կամ Աշխատակազմի համապատասխան մասնագետները:

6․ Էթիկայի հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործում է հանձնաժողովի աշխատակարգով և Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) և մեկ գործավար (օգնական): Հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

(162-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, 21.01.20 ՀՕ-46-Ն, փոփ., խմբ. 03.07.26 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։