Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 56. Հիմնական և հարակից զեկուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56. Հիմնական և հարակից զեկուցումը

1. Հիմնական կամ հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձը:

1.1. Եթե հարցի քննարկման ընդհանուր տևողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգով զեկուցման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա հիմնական և հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչև քսանական րոպե:

2. Հիմնական և հարակից զեկուցմամբ հանդես գալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

(56-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։