Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 23 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐԸ

Հոդված 111. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 111. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը

1. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Ազգային ժողովի նախագահը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

3. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:

(111-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։