Անցնել բովանդակությանը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 21 · ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

Հոդված 95. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 95. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Օրենքի նախագծով ստեղծվող միջհամայնքային միավորման համայնքների ղեկավարներն իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ:

3. Համայնքների ղեկավարները հարցի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ իրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում համապատասխան օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։