Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 14. Մշտական հանձնաժողովների նիստերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Մշտական հանձնաժողովների նիստերը

1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ընթացքում՝ Խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետացանկով նախատեսված օրերին:

2. Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը՝ իր կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

2․1․ Եթե մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոնները միաժամանակ թափուր են, և հանձնաժողովը Կանոնակարգի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով չի նշանակել հանձնաժողովի նախագահին փոխարինող, ապա հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի նախաձեռնությամբ։ Արտահերթ նիստը գումարելու նախաձեռնությամբ առաջարկվում է նաև հանձնաժողովի արտահերթ նիստը նախագահող հանձնաժողովի անդամի թեկնածությունը։ Արտահերթ նիստը հրավիրում և նախագահում է նախաձեռնությամբ առաջարկված հանձնաժողովի անդամը։ Արտահերթ նիստն անցկացվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու կամ հանձնաժողովի նախագահին փոխարինող նշանակելու օրակարգով և նախաձեռնողների սահմանած ժամկետում։

3. Մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

4. Մշտական հանձնաժողովի նիստերը հրապարակային են: Մշտական հանձնաժողովի փակ նիստն անցկացվում է Կանոնակարգի 88-րդ հոդվածի 6-րդ, 93-րդ հոդվածի 2-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ մասերով սահմանված դեպքերում, ինչպես նաև կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ՝ պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի ապահովման նպատակով: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է:

5. Մշտական հանձնաժողովի հրապարակային նիստում, հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի, կարող են ներկա լինել նաև՝

1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը.

2) վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը.

3) Աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները.

4) Ազգային ժողովի նախագահի մեկ խորհրդական.

5) հանձնաժողովի քարտուղարության մասնագետները.

6) Բյուջետային գրասենյակի մեկ փորձագետ.

7) քննարկվող հարցի մասնագիտական փորձաքննություն իրականացրած՝ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

8) հանձնաժողովի անդամների մեկական օգնականները.

9) նիստի լուսաբանումն ապահովող՝ Աշխատակազմի ծառայողները.

10) հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:

6. Մշտական հանձնաժողովի փակ նիստում, հանձնաժողովի անդամներից և հարցը զեկուցողից բացի, կարող են ներկա լինել սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ և 10-րդ կետերում նշված անձինք:

7. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում:

8. Ազգային ժողովի նիստի ընթացքում մշտական հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել միայն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետների ապահովման նպատակով:

(14-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-97-Ն, լրաց. 03.07.26 ՀՕ-275-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։