Հոդված 4. Պատգամավորի պարտականությունները
Հոդված 4. Պատգամավորի պարտականությունները
1. Պատգամավորը պարտավոր է՝
1) ընդգրկվել մեկ մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի.
2) մասնակցել Ազգային ժողովի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստերին.
3) մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին.
4) պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները.
4․1) ապահովել շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումը․
5) ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը.
6) կազմակերպել քաղաքացիների ընդունելություն (քաղաքացու տեղաշարժման դժվարության դեպքում՝ նաև տեսակապի միջոցով), ինչպես նաև իր լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիների գրավոր առաջարկներին.
7) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները:
2․ Պատգամավորական էթիկայի կանոնները, շահերի բախման իրավիճակի համար պահանջները, ինչպես նաև պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարման կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով։
(4-րդ հոդվածը լրաց. 02.07.26 ՀՕ-276-Ն, 03.07.26 ՀՕ-283-Ն)