Հոդված 42. Արտահերթ նիստի անցկացման կարգը
Հոդված 42. Արտահերթ նիստի անցկացման կարգը
1. Հերթական նիստերից ազատ օրերին արտահերթ նիստերը կարող են տեղի ունենալ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն:
2. Հերթական նիստերի օրը՝ ժամը 18:30-ից մինչև 24:00-ն, կարող է տեղի ունենալ մինչև երեք արտահերթ նիստ:
3. Արտահերթ նիստերից յուրաքանչյուրի տևողությունը 90 րոպե է, որը կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել՝ հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:
4. Արտահերթ նիստի յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում: Հերթական նիստերից ազատ օրը գումարվելու դեպքում արտահերթ նիստի յուրաքանչյուր օրվա առաջին նիստից հետո կարող է նախատեսվել մեկ ժամ ընդմիջում: