Անցնել բովանդակությանը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 15 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 67. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը և շրջանառության մեջ դնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը և շրջանառության մեջ դնելը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրության ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Աշխատակարգով:

2. Եթե օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և օրենքի նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։