Հոդված 98. Ազգային ժողովի հայտարարությունները և ուղերձները
Հոդված 98. Ազգային ժողովի հայտարարությունները և ուղերձները
1. Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշման արտահայտումն է:
2. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը և խմբակցությունը:
3. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշման նախագծերի համար Կանոնակարգով սահմանված կարգով:
4. Ազգային ժողովի նախագահի առաջարկած հայտարարության կամ ուղերձի նախագիծը կարող է ներկայացվել նաև Ազգային ժողովի նիստի ընթացքում և քննարկվել արտահերթ կարգով:
5. Ազգային ժողովի հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: