Անցնել բովանդակությանը
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸԳլուխ 29 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 154. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 154. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝

1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.

5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել.

6) նա տվել է հրաժարական:

2. Պատգամավորն իր հրաժարականը ներկայացնում է Կանոնակարգի 155-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 6-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։