Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸԳլուխ 32 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 159. Ազգային ժողովի ծախսերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 159. Ազգային ժողովի ծախսերը

1. Ազգային ժողովի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը և պետք է ապահովեն Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերի նախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում Ազգային ժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (այսուհետ` բյուջետային հայտը) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով, նաև բյուջետային հայտի նկատմամբ իր փոփոխությունների հիմնավորումը:

5. Ազգային ժողովի բյուջետային միջոցներն օրենքով սահմանված կարգով տնօրինում է Ազգային ժողովի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը Կառավարության սահմանած կարգով կարող է կատարել Ազգային ժողովի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։