Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 13. Մշտական հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Մշտական հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահը՝

1) նախապատրաստում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) մասնակցում է Խորհրդի նիստերին.

4) ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարությունը.

5) համակարգում է ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքը.

6) համակարգում է Ազգային ժողովի մարմինների և Աշխատակազմի հետ հանձնաժողովի, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարության գործունեությունը.

7) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

8) ընթացք է տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին.

9) կարող է հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով այն ուղարկել գիտական, ուսումնական հաստատություններ, ինչպես նաև հանձնաժողովի նիստերին հրավիրել մասնագետներ.

10) հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին.

11) Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է հանձնաժողովի նիստերից և հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայությունները:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։