Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՌԱՆՁԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 18. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

(վերնագիրը փոփ. 03.07.26 ՀՕ-283-Ն)

1. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալն ընտրվում են հանձնաժողովի որոշմամբ:

2. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-11-րդ կետերով սահմանված լիազորությունները, ինչպես նաև ղեկավարում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց աշխատանքը:

3. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

(18-րդ հոդվածը փոփ. 03.07.26 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։