ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՌԱՆՁԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 19. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ավարտը
Հոդված 19. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ավարտը
(վերնագիրը փոփ. 03.07.26 ՀՕ-283-Ն)
1. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում:
2. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները դադարում են նաև նրա իրավասությանը վերապահված նախագիծն ընդունվելու կամ շրջանառությունից դուրս գալու այլ դեպքում:
3. (մասն ուժը կորցրել է 03.07.26 ՀՕ-283-Ն)
4. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովը կարող է լուծարվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
(19-րդ հոդվածը փոփ. 03.07.26 ՀՕ-283-Ն)