Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Բացի սնդիկի թափոններից՝ այլ սնդիկի` շրջակա միջավայրի համար անվտանգ միջանկյալ պահեստավորում

1. Սույն հոդվածը կիրառվում է 3-րդ հոդվածով սահմանված այն սնդիկի և սնդիկի միացությունների միջանկյալ պահեստավորմանը, որոնց վրա չի տարածվում 11-րդ հոդվածով սահմանված՝ սնդիկի թափոնների սահմանումը:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է միջոցներ, որպեսզի ապահովի, որ սույն Կոնվենցիայով Կողմի համար թույլատրելի օգտագործման ենթակա նման սնդիկի և սնդիկի միացությունների միջանկյալ պահեստավորումը կատարվի շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով` հաշվի առնելով ուղեցույցները և 3-րդ կետի համաձայն ընդունված պահանջները:

3. Կողմերի խորհրդաժողովն ընդունում է ուղեցույցներ նման սնդիկի և սնդիկի միացությունների` շրջակա միջավայրի համար անվտանգ միջանկյալ պահեստավորման վերաբերյալ` հաշվի առնելով Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի շրջանակներում մշակված բոլոր ուղեցույցները և այլ վերաբերելի ուղեցույցները: Կողմերի խորհրդաժողովը կարող է ընդունել պահանջներ միջանկյալ պահեստավորման վերաբերյալ 27-րդ հոդվածի համաձայն ընդունվող՝ սույն Կոնվենցիային լրացուցիչ հավելվածով:

4. Կողմերը պատշաճ կարգով համագործակցում են միմյանց և համապատասխան միջկառավարական կազմակերպությունների և այլ միավորների հետ` նման սնդիկի և սնդիկի միացությունների` շրջակա միջավայրի համար անվտանգ պահեստավորման համար կարողությունների ստեղծումը խթանելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։