Հոդված 26
Հոդված 26
Կոնվենցիայի փոփոխությունները
1. Ցանկացած Կողմ կարող է սույն Կոնվենցիայում առաջարկել փոփոխություններ:
2. Սույն Կոնվենցիայում փոփոխություններն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի հանդիպման ժամանակ: Առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ փոխանցվում է Կողմերին Քարտուղարության կողմից այն հանդիպումից առնվազն վեց ամիս առաջ, որի ընթացքում դրա ընդունումն առաջարկվում է: Քարտուղարությունն առաջարկվող փոփոխությունը փոխանցում է նաև սույն Կոնվենցիան ստորագրողներին և ավանդապահին՝ ի գիտություն:
3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը սույն Կոնվենցիայում առաջարկվող որևէ փոփոխության շուրջ կոնսենսուսով համաձայնության գալու համար: Եթե սպառված են կոնսենսուսի հասնելու բոլոր ջանքերը, և համաձայնություն ձեռք չի բերվել, փոփոխությունը, որպես վերջին միջոց, ընդունվում է հանդիպմանը ներկա և քվեարկող Կողմերի ձայների երեք քառորդ մեծամասնությամբ:
4. Ընդունված փոփոխությունը ավանդապահի կողմից փոխանցվում է բոլոր Կողմերին վավերացման, ընդունման կամ հաստատման համար:
5. Փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին գրավոր ծանուցվում է ավանդապահը: 3-րդ կետի համաձայն ընդունված փոփոխությունը դրանով պարտավորված լինելու համաձայնություն տված Կողմերի համար ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը այն պահից հետո, երբ փոփոխության ընդունման ժամանակ Կողմ հանդիսացող Կողմերի առնվազն երեք քառորդը ի պահ են հանձնում վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը: Դրանից հետո փոփոխությունն ուժի մեջ է մտնում որևէ այլ Կողմի համար իննսուներորդ օրն այն պահից հետո, երբ այդ Կողմը ի պահ է հանձնում փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթը: