Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Զեկույցները

1. Յուրաքանչյուր Կողմ Քարտուղարության միջոցով Կողմերի խորհրդաժողովին զեկուցում է սույն Կոնվենցիայի դրույթների կատարման համար իր կողմից ձեռնարկված միջոցների և այդ միջոցների արդյունավետության, ինչպես նաև սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելիս իր առջև ծառացած խնդիրների մասին:

2. Յուրաքանչյուր Կողմ իր զեկույցներում ներառում է սույն Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներով պահանջվող տեղեկույթը:

3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին հանդիպման ժամանակ որոշում է զեկույցների ժամանակացույցն ու ձևաչափը, որոնք պետք է պահպանվեն Կողմերի կողմից` հաշվի առնելով քիմիական նյութերի և թափոնների մասին այլ կոնվենցիաների հետ զեկույցների համակարգման ցանկալիությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։