Հոդված 20
Հոդված 20
Իրականացման ծրագրեր
1. Յուրաքանչյուր Կողմ նախնական գնահատումից հետո մշակում և իրագործում է իրականացման ծրագիր սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների կատարման համար՝ հաշվի առնելով իր ներպետական հանգամանքները: Ցանկացած նման ծրագիր պետք է մշակվելուն պես ներկայացվի Քարտուղարությանը:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է վերանայել և արդիականացնել իր իրականացման ծրագիրը` հաշվի առնելով իր ներպետական հանգամանքները և հիմնվելով Կողմերի խորհրդաժողովի ուղեցույցների և այլ համապատասխան ուղեցույցների վրա:
3. Կողմերը պետք է 1-ին և 2-րդ կետերով սահմանված աշխատանքներն իրականացնելիս խորհրդակցեն ազգային շահագրգիռ կողմերի հետ` հեշտացնելու համար իրենց իրականացման ծրագրերի մշակումը, իրականացումը, վերանայումն ու արդիականացումը:
4. Կողմերը կարող են նաև համակարգել սույն Կոնվենցիայի իրականացումը հեշտացնող տարածաշրջանային ծրագրերը: