Հոդված 30
Հոդված 30
Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միացումը
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բաց է միանալու համար պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ստորագրման համար Կոնվենցիայի փակվելու օրվա հաջորդ օրվանից: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Ցանկացած տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ այն պարագայում, երբ իր անդամ պետություններից ոչ մեկը Կողմ չէ, ստանձնում է սույն Կոնվենցիայի շրջանակներում բոլոր պարտավորությունները: Նման կազմակերպությունների պարագայում, որոնց անդամ պետություններից մեկը կամ մի քանիսը սույն Կոնվենցիայի Կողմ են, կազմակերպությունն ու իր անդամ պետությունները որոշում են իրենց համապատասխան պատասխանատվությունը սույն Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման հարցում: Նման դեպքերում կազմակերպությունն ու իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ իրականացնել սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքները:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը հայտարարում է իր իրավասության աստիճանը սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի առնչությամբ: Ցանկացած նման կազմակերպություն տեղեկացնում է նաև ավանդապահին, որն էլ իր հերթին ծանուցում է Կողմերին իր իրավասության աստիճանի որևէ համապատասխան փոփոխության մասին:
4. Յուրաքանչյուր պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն խրախուսվում է սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու պահին Քարտուղարությանը փոխանցել տեղեկություն իր կողմից սույն Կոնվենցիայի կիրարկմանն ուղղված միջոցների մասին:
5. Իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթում Կողմը կարող է հայտարարել, որ հավելվածում կատարվող ցանկացած փոփոխությունն իր համար ուժի մեջ է մտնում դրա վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահից: