Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Առողջապահական ասպեկտներ

1. Կողմերը խրախուսվում են.

(a) խթանել այնպիսի ռազմավարություն և ծրագրերի մշակումն ու իրականացումը, որոնցով բացահայտվում և պաշտպանվում է ռիսկային բնակչությունը, մասնավորապես` խոցելի բնակչությունը, և որոնք կարող են ներառել գիտականորեն հիմնավորված առողջապահական ուղեցույցների ընդունում` սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության առնչությամբ, թիրախների սահմանում՝ սնդիկի ազդեցությունը նվազեցնելու համար, երբ դա հնարավոր է, և հանրությանն իրազեկում՝ հանրային առողջապահության և այլ ներգրավված ոլորտների մասնակցությամբ,

(b) խթանել սնդիկից և սնդիկի միացություններից աշխատանքային ազդեցության մասին գիտականորեն հիմնավորված՝ կրթական և կանխարգելիչ ծրագրերի մշակումն ու իրականացումը,

(c) խթանել համապատասխան առողջապահական ծառայություններ սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությունից տուժած բնակչության համար կանխարգելման, բուժման և խնամքի ոլորտում, և

(d) ստեղծել և հզորացնել, պատշաճ կարգով, ինստիտուցիոնալ և առողջապահական պրոֆեսիոնալ կարողություններ սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանն առնչվող առողջապահական ռիսկերի կանխարգելման, ախտորոշման, բուժման և դիտարկման ոլորտում:

2. Կողմերի խորհրդաժողովը առողջապահությանն առնչվող հարցերը կամ գործողությունները քննարկելիս պետք է.

(a) խորհրդակցի և համագործակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և այլ համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ պատշաճ կարգով և

(b) խթանի համագործակցությունը և տեղեկության փոխանակումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և այլ համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ պատշաճ կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։