Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Սնդիկի հավելիչներով արտադրանք

1. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով թույլ չի տա A Հավելվածի I մասում թվարկված՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի ստեղծումը, ներկրումը կամ արտահանումը այդ արտադրանքի կրճատման համար նախատեսված ժամկետից հետո՝ բացառությամբ այն դեպքի, եթե A Հավելվածը նախատեսում է բացառություն, կամ Կողմը գրանցել է բացառություն` համաձայն 6-րդ հոդվածի:

2. Կողմը, որպես 1-ին կետի այլընտրանք, կարող է A Հավելվածի փոփոխության վավերացման կամ ուժի մեջ մտնելու ժամանակ նշել այն մասին, որ իրականացնելու է տարբեր միջոցառումներ կամ ռազմավարություն` անդրադառնալու համար A Հավելվածի I մասում թվարկված արտադրանքին: Կողմը կարող է ընտրել այս այլընտրանքը միայն այն դեպքում, եթե կարող է ապացուցել, որ արդեն իսկ նվազագույնի է հասցրել A Հավելվածի I մասում թվարկված արտադրանքի գերակշիռ մեծամասնության արտադրությունը, ներկրումը և արտահանումը, և որ ձեռնարկել է միջոցառումներ կամ ռազմավարություն` նվազեցնելու համար սնդիկի օգտագործումը A Հավելվածի I մասում չնշված հավելյալ արտադրանքում այն ժամանակ, երբ ծանուցում է Քարտուղարությանը տվյալ այլընտրանքից օգտվելու իր որոշման մասին: Ի լրումն այս ամենի` տվյալ այլընտրանքն ընտրող Կողմը պետք է.

(a) առաջին հնարավորության դեպքում զեկուցի Կողմերի խորհրդաժողովին իրականացված միջոցառումների կամ ռազմավարության մասին, այդ թվում` կրճատված քանակների մասին, որին հաջողվել է հասնել,

(b) կիրառի միջոցառումներ կամ ռազմավարություն` կրճատելու համար սնդիկի օգտագործումը A Հավելվածի I մասում թվարկված այն արտադրանքում, որի համար դեռևս ձեռք չի բերվել նվազագույն արժեք,

(c) դիտարկի լրացուցիչ միջոցառումներ ավելի մեծ կրճատումների հասնելու համար, և

(d) իրավունք չունենա հավակնելու 6-րդ հոդվածի համաձայն տրվող բացառությունների արտադրանքի որևէ տեսակի համար, որի համար ընտրվել է տվյալ այլընտրանքը:

Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 տարուց ոչ ուշ, Կողմերի խորհրդաժողովը, որպես 8-րդ կետով նախատեսված դիտարկման գործընթացի մաս, կդիտարկի սույն կետի համաձայն ձեռնարկված միջոցառումների առաջընթացն ու արդյունավետությունը:

3. Յուրաքանչյուր կողմ միջոցներ կձեռնարկի A Հավելվածի II մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի համար` համաձայն դրանում սահմանված դրույթների:

4. Քարտուղարությունը պետք է Կողմերի տրամադրած տեղեկության հիման վրա հավաքի ու պահի տեղեկություն սնդիկի հավելիչներով արտադրանքի և դրանց փոխարինողների վերաբերյալ և պետք է այդ տեղեկությունը դարձնի հանրության համար մատչելի: Քարտուղարությունը պետք է նաև հանրության համար մատչելի դարձնի Կողմերի ներկայացրած՝ ցանկացած այլ բանի վերաբերյալ տեղեկություն:

5. Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի միջոցներ՝ կանխելու համար հավաքովի արտադրանքում սնդիկի հավելիչներով այնպիսի արտադրանքի ներառումը, որոնց արտադրությունը, ներկրումը և արտահանումը թույլատրելի չէ սույն հոդվածի համաձայն:

6. Ոչ մի Կողմ չի խրախուսում առևտրում սնդիկի հավելիչներով ապրանքների արտադրությունը և տարածումը, որոնց վրա չի տարածվում սնդիկի հավելիչներով արտադրանքի որևէ հայտնի կիրառություն նախքան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելը, եթե միայն տվյալ արտադրանքի ռիսկերի և առավելությունների գնահատումը չի ապացուցում, որ առկա են առավելություններ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար: Կողմը պատշաճ կարգով Քարտուղարությանը տրամադրում է տեղեկություններ ցանկացած նման արտադրանքի մասին, այդ թվում` տեղեկություններ արտադրանքի` շրջակա միջավայրի և մարդու առողջության համար ունեցած ռիսկերի և առավելությունների մասին: Քարտուղարությունը հանրության համար մատչելի է դարձնում այդ տեղեկությունը:

7. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկություն ներկայացնել Քարտուղարությանը սնդիկի հավելիչներով արտադրանքը A Հավելվածում ներառելու մասին, որը պետք է պարունակի տեղեկություն դրա մատչելիության, տեխնիկական և տնտեսական իրագործելիության և արտադրանքի` սնդիկ չպարունակող հավելիչների` շրջակա միջավայրի և մարդու առողջության համար ունեցած ռիսկերի և առավելությունների մասին` հաշվի առնելով 4-րդ կետում նշված տեղեկությունը:

8. Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան հինգ տարի անց, Կողմերի խորհրդաժողովը կվերանայի A Հավելվածը և կարող է դիտարկել այդ Հավելվածում փոփոխություններ կատարելու հարցը` համաձայն 27-րդ հոդվածի:

9. 8-րդ կետի համաձայն A Հավելվածը վերանայելիս Կողմերի խորհրդաժողովը հաշվի կառնի առնվազն հետևյալը.

(a) 7-րդ կետի համաձայն ներկայացված ցանկացած առաջարկություն,

(b) 4-րդ կետի համաձայն` մատչելի տեղեկությունը և

(c) Կողմերի տրամադրության տակ սնդիկ չպարունակող այլընտրանքի առկայությունը, որոնք տեխնիկապես և տնտեսապես իրագործելի են` հաշվի առնելով շրջակա միջավայրի և մարդու առողջության համար առկա ռիսկերն ու առավելությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։