Հոդված 19
Հոդված 19
Հետազոտական, զարգացման և մոնիտորինգային գործունեություն
1. Կողմերը, հաշվի առնելով իրենց համապատասխան հանգամանքներն ու կարողությունները, ջանում են համագործակցել` մշակելու և կատարելագործելու համար՝
(a) սնդիկի և սնդիկի միացությունների օգտագործման, սպառման և օդի մեջ անթրոպոգեն արտանետումների և ջրի ու հողի մեջ արտազատումների գույքագրումը,
(b) սնդիկի և սնդիկի միացությունների մակարդակի մոդելավորումը և աշխարհագրական ներկայացվածության դիտարկումը խոցելի բնակչության շրջանում և բնապահպանական բաղադրիչներում, ներառյալ՝ բիոտիկ միջավայրում, ինչպիսիք են` ձկները, ծովային կաթնասունները, ծովային կրիաները և թռչունները, ինչպես նաև համագործակցություն համապատասխան և անհրաժեշտ նմուշների հավաքման և փոխանակման ոլորտում,
(c) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա սնդիկի և սնդիկի միացությունների ներգործության գնահատումները՝ ի լրումն սոցիալական, տնտեսական և մշակութային ներգործության, հատկապես` խոցելի բնակչության առնչությամբ,
(d) ներդաշնակեցված մեթոդաբանությունները «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված գործողությունների համար,
(e) տեղեկատվությունը սնդիկի և սնդիկի միացությունների բնապահպանական պարբերաշրջանի, տեղափոխման (այդ թվում` մեծածավալ փոխադրումներ ու դեպոնացում), ձևափոխման և տարբեր էկոհամակարգերում շրջանառության մասին` պատշաճորեն հաշվի առնելով սնդիկի անթրոպոգեն և բնական արտանետումների և արտազատումների միջև տարբերությունը և նախկինում դեպոնացված սնդիկի վերամոբիլիզացիան,
(f) տեղեկատվությունը սնդիկի և սնդիկի միացությունների, ինչպես նաև սնդիկի հավելիչներով արտադրանքի կոմերցիայի և առևտրի մասին,
(g) տեղեկատվությունը և հետազոտությունները սնդիկ չպարունակող արտադրանքի և գործընթացների տեխնիկական ու տնտեսական հասանելիության, ինչպես նաև սնդիկի ու սնդիկի միացությունների արտանետումների և արտազատումների կրճատման ու դիտարկման առկա լավագույն մեթոդների և բնապահպանական լավագույն գործելակարգերի վերաբերյալ:
2. Կողմերը պետք է, ըստ անհրաժեշտության, զարգացնեն գործող դիտարկման ցանցերը և հետազոտական ծրագրերը 1-ին կետում նախատեսված գործողությունները ձեռնարկելիս: