Հոդված 24
Հոդված 24
Քարտուղարությունը
1. Սույնով ձևավորվում է Քարտուղարություն:
2. Քարտուղարության գործառույթներն են.
(a) ձեռնարկել միջոցներ Կողմերի խորհրդաժողովի և նրա օժանդակ մարմինների հանդիպումների համար և տրամադրել ծառայություններ, երբ պահանջվում է,
(b) հեշտացնել սույն Կոնվենցիայի կիրարկման հարցում Կողմերին ցուցաբերվող աջակցությունը, հատկապես` զարգացող երկիր հանդիսացող Կողմերին և անցումային տնտեսությամբ Կողմերին` նրանց խնդրանքի դեպքում,
(c) համակարգել, ըստ անհրաժեշտության, համապատասխան միջազգային մարմինների, մասնավորապես` քիմիական նյութերի և թափոնների հարցերով այլ կոնվենցիաների Քարտուղարությունների հետ,
(d) աջակցել Կողմերին սույն Կոնվենցիայի կիրարկմանը վերաբերող տեղեկատվության փոխանակման հարցում,
(e) նախապատրաստել և Կողմերին տրամադրել պարբերական զեկույցներ 15-րդ և 21-րդ հոդվածների համաձայն ստացված տեղեկության և այլ հասանելի տեղեկության հիման վրա,
(f) Կողմերի խորհրդաժողովի ընդհանուր ղեկավարությամբ ձեռնարկել այնպիսի վարչական և պայմանագրային գործողություններ, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար, և
(g) իրականացնել Քարտուղարության այլ գործառույթներ` նախատեսված սույն Կոնվենցիայով, ինչպես նաև այդօրինակ այլ գործառույթներ, որոնք կարող են սահմանվել Կողմերի խորհրդաժողովի կողմից:
3. Սույն Կոնվենցիայով Քարտուղարության գործառույթներն իրականացվում են Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական ծրագրի գործադիր տնօրենի կողմից, եթե Կողմերի խորհրդաժողովը ներկա և քվեարկող Կողմերի ձայների երեք քառորդ մեծամասնությամբ չի որոշում Քարտուղարության գործառույթները վստահել մեկ կամ ավել այլ միջազգային կազմակերպությունների:
4. Կողմերի խորհրդաժողովը, համապատասխան միջազգային մարմինների հետ խորհրդակցելով, կարող է ապահովել ավելի սերտ համագործակցություն և համակարգում Քարտուղարության և քիմիական նյութերի և թափոնների հարցերով այլ կոնվենցիաների Քարտուղարությունների միջև: Կողմերի խորհրդաժողովը համապատասխան միջազգային մարմինների հետ խորհրդակցելուց հետո կարող է լրացուցիչ ուղեցույց ներկայացնել այս հարցով: