Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Կարողությունների ձևավորում, տեխնիկական աջակցություն և տեխնոլոգիաների փոխանցում

1. Կողմերը համագործակցում են իրենց համապատասխան կարողությունների շրջանակներում, ժամանակին և համապատասխան կարողությունների ձևավորման և տեխնիկական աջակցություն տրամադրելու ուղղությամբ զարգացող պետություն հանդիսացող Կողմերին, մասնավորապես` թույլ զարգացած երկրներ կամ զարգացող փոքր կղզի-պետություններ հանդիսացող Կողմերին և անցումային տնտեսությամբ Կողմերին` նրանց՝ սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում օժանդակելու նպատակով:

2. 13-րդ հոդվածի և 1-ին կետի համաձայն կարողությունների ձևավորումը և տեխնիկական աջակցությունը կարող են տրամադրվել տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և ազգային կառույցների միջոցով, ներառյալ առկա տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կենտրոնները, այլ բազմակողմ և երկկողմ եղանակով և գործընկերությունների՝ ներառյալ մասնավոր հատվածի ներգրավմամբ գործընկերությունների միջոցով: Համագործակցությունը և համակարգումը քիմիական նյութերի և թափոնների ոլորտում այլ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի հետ անհրաժեշտ են` մեծացնելու համար տեխնիկական աջակցության և դրա տրամադրման արդյունավետությունը:

3. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը և այլ Կողմերն իրենց կարողությունների շրջանակներում խթանում և հեշտացնում են մասնավոր հատվածի և, ըստ անհրաժեշտության, այլ շահագրգիռ կողմերի օժանդակությամբ, շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող արդիական այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացումը, փոխանցումը և տարածումը, ինչպես նաև դրանց հասանելիությունը զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար, մասնավորապես` թույլ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզի- պետությունների, ինչպես նաև անցումային տնտեսությամբ Կողմերի համար` նրանց՝ սույն Կոնվենցիան արդյունավետորեն կիրարկելու կարողությունները հզորացնելու նպատակով:

4. Կողմերի խորհրդաժողովը մինչև իր երկրորդ հանդիպումը, իսկ դրանից հետո կանոնավոր հիմունքներով և հաշվի առնելով Կողմերի ներկայացրած փաստաթղթերը և զեկույցները, այդ թվում` 21-րդ հոդվածում նախատեսվածները և այլ շահագրգիռ կողմերի տրամադրած տեղեկությունը.

(a) դիտարկում է այլընտրանքային տեխնոլոգիաների առնչությամբ առկա նախաձեռնությունների և առաջընթացի վերաբերյալ տեղեկությունը,

(b) դիտարկում է Կողմերի, մասնավորապես` զարգացող երկիր հանդիսացող Կողմերի կարիքներն այլընտրանքային տեխնոլոգիաների ոլորտում և

(c) բացահայտում է Կողմերի, մասնավորապես` զարգացող երկիր հանդիսացող Կողմերի առջև ծառացած մարտահրավերները տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում:

5. Կողմերի խորհրդաժողովը առաջարկություններ է ներկայացնում, թե ինչպես կարելի է, սույն հոդվածի համաձայն, էլ ավելի զարգացնել կարողությունների ձևավորումը, տեխնիկական աջակցությունը և տեխնոլոգիաների փոխանցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։