Հոդված 22
Հոդված 22
Արդյունավետության գնահատումը
1. Կողմերի խորհրդաժողովը գնահատում է սույն Կոնվենցիայի արդյունավետությունը Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան վեց տարի անց, իսկ դրանից հետո՝ պարբերաբար` իր որոշած պարբերականությամբ:
2. Գնահատումը հեշտացնելու նպատակով Կողմերի խորհրդաժողովը իր առաջին հանդիպման ժամանակ նախաձեռնում է կարգավորումների ստեղծում` իր շրջակա միջավայրում սնդիկի և սնդիկի միացությունների առկայության և շարժի մասին, ինչպես նաև բիոտիկ միջավայրում և խոցելի բնակչության շրջանում դիտվող սնդիկի և սնդիկի միացությունների մակարդակների փոփոխությունների մասին համեմատելի դիտարկման տվյալներով ապահովելու համար:
3. Գնահատումը կատարվում է առկա գիտական, բնապահպանական, տեխնիկական, ֆինանսական և տնտեսական տեղեկությունների հիման վրա, այդ թվում`
(a) 2-րդ կետի համաձայն Կողմերի խորհրդաժողովին ներկայացված զեկույցները և այլ մոնիտորինգային տեղեկատվությունը,
(b) 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված զեկույցները,
(c) 15-րդ հոդվածի համաձայն ներկայացված տեղեկատվությունն ու հանձնարարականները,
(d) սույն Կոնվենցիայի համաձայն իրականացվող ֆինանսական աջակցության, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների ձևավորման միջոցառումների իրականացման մասին զեկույցները և այլ համապատասխան տեղեկատվությունը: