Հոդված 31
Հոդված 31
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը:
2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որը կվավերացնի, կընդունի կամ կհաստատի սույն Կոնվենցիան կամ կմիանա դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթղթի ի պահ հանձնվելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո՝ իննսուներորդ օրը:
3. 1-ին և 2-րդ կետերի նպատակներից ելնելով՝ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի դիտվի որպես լրացուցիչ այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին: