Հոդված 18
Հոդված 18
Հանրային տեղեկատվություն, իրազեկություն և կրթություն
1. Յուրաքանչյուր Կողմ իր կարողությունների շրջանակներում խթանում և հեշտացնում է.
(a) հասանելի տեղեկույթի տարածումը հանրության շրջանում՝ հետևյալի վերաբերյալ.
i. սնդիկի և սնդիկի միացությունների` առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության,
ii. սնդիկի և սնդիկի միացությունների այլընտրանքների,
iii. 17-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված թեմաների,
iv. 19-րդ հոդվածի համաձայն՝ իր հետազոտական, զարգացման և դիտարկման գործունեության արդյունքների,
v. սույն Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների կատարմանն ուղղված գործողությունների,
(b) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության հետևանքների վերաբերյալ կրթության, վերապատրաստման և հանրությանն իրազեկման վերաբերյալ՝ համագործակցելով համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպությունների և խոցելի բնակչության հետ՝ ըստ անհրաժեշտության:
2. Յուրաքանչյուր Կողմ օգտագործում է գործող մեխանիզմները կամ դիտարկում է այնպիսի մեխանիզմների մշակումը, ինչպիսիք են աղտոտիչների արտանետման և փոխանցման գրանցումը, ըստ անհրաժեշտության, մարդկային գործունեության արդյունքում արտանետվող, արտազատվող կամ տնօրինվող սնդիկի և սնդիկի միացությունների տարեկան քանակությունների գնահատման վերաբերյալ տեղեկատվության հավաքման և տարածման համար: