Հոդված 12
Հոդված 12
Վարակված տեղանքներ
1. Յուրաքանչյուր Կողմ ջանքեր է գործադրում սնդիկով կամ սնդիկի միացություններով վարակված տեղանքներ հայտնաբերելու և դրանք գնահատելու նպատակով համապատասխան ռազմավարություն մշակելու համար:
2. Նման տեղանքների հետ կապված ռիսկերի նվազեցման համար ձեռնարկվող որևէ գործողություն պետք է իրականացվի շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող եղանակով` ներառելով, ըստ անհրաժեշտության, դրանց պարունակած սնդիկի կամ սնդիկի միացությունների՝ մարդու առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի գնահատում:
3. Կողմերի խորհրդաժողովն ընդունում է ուղեցույց վարակված տեղանքների կառավարման մասին, որը կարող է ներառել մեթոդներ և մոտեցումներ.
(a) տեղանքի հայտնաբերման և բնորոշման,
(b) հանրության ներգրավման,
(c) մարդու առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի գնահատման,
(d) վարակված տեղանքներից եկող ռիսկերի կառավարման տարբերակների,
(e) առավելությունների և ծախսերի գնահատման և
(f) արդյունքների արձանագրման համար:
4. Խրախուսվում է Կողմերի համագործակցությունը վարակված տեղանքների հայտնաբերման, գնահատման, ըստ առաջնահերթությունների դասակարգման և անհրաժեշտության դեպքում վերականգնման համար ռազմավարության մշակման և գործողությունների իրականացման ոլորտում: