Հոդված 17
Հոդված 17
Տեղեկության փոխանակում
1. Յուրաքանչյուր Կողմ հեշտացնում է փոխանակումը.
(a) սնդիկի և սնդիկի միացությունների վերաբերյալ գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական տեղեկույթի, այդ թվում` թունաբանական, էկոթունաբանական և անվտանգության վերաբերյալ տեղեկույթի,
(b) սնդիկի և սնդիկի միացությունների արտադրության, կիրառության, առևտրի, արտազատումների և արտանետումների կրճատման և վերացման վերաբերյալ տեղեկույթի,
(c) տեխնիկապես և տնտեսապես կենսունակ այլընտրանքների վերաբերյալ տեղեկույթի՝ հետևյալի մասին.
i. սնդիկի հավելիչներով արտադրանքի,
ii. արտադրական գործընթացների, որոնցում օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ, և
iii. գործողությունների կամ գործընթացների, որոնց հետևանքով արտազատվում կամ արտանետվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ,
ներառյալ նման այլընտրանքների՝ առողջապահական և բնապահպանական ռիսկերի ու տնտեսական և սոցիալական ծախսերի ու առավելությունների վերաբերյալ տեղեկույթը, և
(d) համաճարակաբանական տեղեկույթի սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանն առնչվող՝ առողջապահական հետևանքների վերաբերյալ` ըստ անհրաժեշտության սերտորեն համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ համապատասխան կազմակերպությունների հետ:
2. Կողմերը կարող են 1-ին կետում նախատեսված տեղեկույթը փոխանակել անմիջականորեն, Քարտուղարության միջոցով կամ այլ համապատասխան կազմակերպությունների միջոցով, այդ թվում, ըստ անհրաժեշտության, քիմիական նյութերի և թափոնների կոնվենցիաների Քարտուղարությունների միջոցով:
3. Քարտուղարությունը դյուրացնում է համագործակցությունը սույն հոդվածով նախատեսված տեղեկույթի փոխանակման ոլորտում, ինչպես նաև համապատասխան կազմակերպությունների, այդ թվում` բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի և այլ միջազգային նախաձեռնությունների Քարտուղարությունների հետ: Ի լրումն Կողմերից ստացված տեղեկույթի` այդ տեղեկույթը ներառում է սնդիկի ոլորտում փորձագիտական միջկառավարական և հասարակական կազմակերպություններից և նման փորձագիտական ազգային և միջազգային մարմիններից ստացված տեղեկույթը:
4. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է ազգային պատասխանատու սույն Կոնվենցիայով նախատեսված տեղեկույթի փոխանակման համար, այդ թվում` 3-րդ հոդվածի համաձայն՝ ներկրող Կողմերի համաձայնության առնչությամբ:
5. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` մարդու և շրջակա միջավայրի առողջության ու անվտանգության մասին տեղեկույթը չի կարող համարվել գաղտնի: Կողմերը, որոնք սույն Կոնվենցիայի համաձայն, փոխանակում են այլ տեղեկույթ, փոխադարձ համաձայնությամբ պաշտպանում են ցանկացած գաղտնի տեղեկություն: